Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captֆգռֆure
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը գրանցել է ամուսնությունը

 

Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանն ամուսնացել է իր ներկայիս ընկերուհի Անիտա Այվազյանի հետ։ Հարսանեկան արարողությունից լուսանկարներ է տարածել լուսանկարիչ Արման Կարախանյանը:

Լևոն Արոնյանի առաջին կինը՝ ֆիլիպինցի Արիանա Կաոիլին, 2020 թվականին մահացել էր դժբախտ պատահարից հետո։ Լևոն Արոնյանը և Անիտա Այվազյանը երեք տարի համատեղ կյանքից հետո նոր որոշել են օրինականացնել իրենց հարաբերությունները: Անցած տարի

նրանք դուստր են ունեցել, որի անունը Զաբել է։

2021 թվականից Լևոն Արոնյանը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո։ Նա այժմ բնակվում է Սենթ Լուիս քաղաքում, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի շախմատի խոշորագույն ակումբը:

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Arman Karakhanyan (@armankarakhanyan)