Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess ropert
A A
Սպորտ

Ռոբերտ Հովհաննիսյանը գլխավորում է Իսպանիայում ընթացող շախմատի մրցաշարը

 

Իսպանիայի Վիյա դե Բենասկե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում շարունակում են հաջող հանդես գալ Հայաստանի շախմատիստները:

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 7-րդ տուրում հաղթելով սերբ Լուկա Բուդիսավլյևիչին, վաստակեց 6,5 միավոր և դարձավ միանձյա առաջատար: Այսօր նա կհանդիպի չինացի գրոսմայստեր Բու Ցզյանջիի հետ, որը ետ է մնում կես միավորով:

Ռոբերտ Հովհաննիսյանին հետապնդողների թվում է նաև մեր շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը, որը նույնպես ունի 6 միավոր: Նա 8-րդ տուրում կմրցի հնդիկ միջազգային վարպետ Վուպալա Պրանեթի հետ:

Հայաստանը ներկայացնող 60-ամյա գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը նույնպես ետ չի մնում իր երիտասարդ հայրենակիցներից: Նա վերջին պարտիայում հաղթելով իսպանացի Միգել Դե Լա Կրուսին, վաստակեց 5,5 միավոր և մոտեցավ առաջատարներին: Մեր շախմատիստի առաջիկա մրցակիցը հնդիկ գրոսմայստեր Աբհիմանյու Պուրանիկն է:

Կանանց միջազգային վարպետ Սոնա Ասատրյանը, ավաղ, երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց ընթացիկ տուրում և էլ ավելի մեծ նահանջ ունեցավ մրցաշարային աղյուսակում: Նա 3 միավորով այժմ զբաղեցնում է 263-րդ տեղը:

Նշենք, որ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 10 տուրով: