A
A
Գագիկ Մկրտչյանը 0 ստացավ և զրկվեց մեդալից. ծանրամարտի Եվրոպայի Մ17 առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրորդ Գագիկ Մկրտչյանը Մոլդովայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում չկարողացավ մեդալ նվաճել երկամարտում, չնայած դրա համար ուներ լավ հնարավորություններ:
Մեր ծանր քաշային մարզիկը պոկում վարժությունում բարձրացրեց 140 կգ ծանրաձողը և գրավեց 2-րդ տեղը: Նա միանշանակ մեդալ կնվաճեր նաև երկամարտում, եթե հրում վարժությունում բարձրացներ իր պատվիրած քաշը՝ 171 կգ: Ավաղ, Գագիկ Մկրտչյանը ծախողեց բոլոր մոտեցումները և 0 ստացավ: Այդպիսով, նա բավարարվեց մեկ արծաթե մեդալով:
Այդպիսով, Հայաստանի պատանի ծանրորդները երկամարտում նվաճեցին 10 մեդալ, այդ թվում 5 ոսկի: