Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+shtanga 10.07.
A A
Սպորտ

Աշոտ Մարգարյանը 3-րդ տեղը գրավեց ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 առաջնության մրցումային վերջին օրն առաջինը պայքարի մեջ մտան 102 կգ քաշային տղաները։ Հայաստանը միանգամից երկու մասնակից ուներ այդ քաշային կարգում։

Աշոտ Մարգարյանը երկամարտի 312 կգ (141+171) արդյունքով զբաղեցրեց 3–րդ տեղը։ Նա բրոնզե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում։ Մեր մյուս ծանրորդը՝ Ռուստամ Սահրադյանը, երկամարտի 305 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը։

Այսօր մրցահարթակ դուրս կգա նաև մեր ծանր քաշային Գագիկ Մկրտչյանը: