
ՔՊ-ն ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծ է ներկայացրել
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ, հայտնում են Ազգային ժողովի պաշտոնական կայքէջից։
Նախագծի հիմնական զեկուցողն է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
ՔՊ-ն նածագիծը հիմնավորւմ է նրանով, որ Թագուհի Թովմասյանը, լինելով Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պսշտպանությունն է, տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր իսկ նախագահությամբ ընթացող հանձնաժողովի նիստի ընթացքում, ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործությամբ նպաստելով դրանց կրկնությանը: