Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ
A A
Պաշտոնական

Բաքվում եղանակի տեսության հեռարձակման ժամանակ ՀՀ-ն ներկայացվում է որպես Ադրբեջան․ ԱԳՆ խոսնակի արձագանքը

Հարևան երկրի ինքնիշխանության նկատմամբ տարածքային նկրտումների հերթական բացահայտ քարոզչությունը. Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի տեսության հեռարձակման ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ մայրաքաղաք Երևանը, ներկայացվում է որպես Ադրբեջան: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը;

«Հիվանդ պատրանքներն ու թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»,- գրել է Բադալյանը: