Բացել լրահոսը Փակել լրահոսը
358089696_604275118461754_8135401788611890997_n
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը ուղեղային կենտրոնի փորձագետներին է ներկայացրել Հայաստանի անվտանգային միջավայրը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 5-ին Վաշինգտոնում հանդիպել է «Ատլանտյան խորհրդի» ուղեղային կենտրոնի փորձագետների, նախկին դեսպանների և այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հայտնում է ԱԽ գրասենյակը։
 
Հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասի և Հայաստանի անվտանգային միջավայրը: Քարտուղարը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումներն ապաշրջափակման, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների վերաբերյալ:
 
Քարտուղարը նաև ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ զարգացող օրակարգի առանցքային ուղղությունները: