Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ճապոնիայի 3 քաղաքում Թումո կենտրոններ և տուփեր կբացվեն․ հայ-ճապոնական հուշագիր է ստորագրվել

2022 սեպտեմբեի 27-29 Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Ճապոնիայի թվայնացման նախարար Տարո Կոնոյի հետ պայմանավորվել էինք աշխատանք տանել Ճապոնիայում ԹՈՒՄՈ կենտրոն հիմնելու ուղղությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:

«Ստորև` արդյունքը.
Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանն ու Գունմայի փոխմարզպետ Կեիչի Ուրուգան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Ճապոնիայի Մաեբասի, Տակասակի եւ Կուսացու քաղաքներում Թումո կենտրոններ և տուփեր բացելու վերաբերյալ»,-գրել է նա: