Բացել լրահոսը Փակել լրահոսը
358067037_217469547915822_6849303265689636739_n
A A
Պաշտոնական

Փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից

Հուլիսի 5-ին, ժամը 11։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացի Խ․ Հ․-ի (ծնված 1983 թ․) ինքնասպանության փորձը։