Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+futbolist
A A
Սպորտ

Ուգոչուկվու Իվուն՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության արդյունքները:

Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի կայքը, Հայաստանի հավաքականի և «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հավաքելով 63 միավոր, ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

48 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը: 26-ական միավոր են ստացել «Փյունիկի» հարձակվողներ Յուսուֆ Օտուբանջոն ու Լուկա Յուրիչիչը, սակայն նրանից երրորդն է ճանաչվել Օտուբանջոն, որն իր թիմակցից առաջ է անցել քվեարկության ընթացքում առաջին հորիզոնականում ավելի շատ հայտնվելու շնորհիվ: