Բացել լրահոսը Փակել լրահոսը
f53a51df89aa13a9e4d2395fdd784273_1688381979_v1.thumb
A A
Հասարակություն

Կաքավաձորցիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը․ Shamshyan.com

Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Կաքավաձոր գյուղի գլխավոր խաչմերուկը և պահանջում են, որպեսզի ժամանի Արագածոտնի մարզպետը, գրում է Shamshyan.com-ը։

 

Գյուղացիներն ասել են, որ տևական ժամանակ է պատկան մարմինները խոստացել են, որ գյուղ մտնող 6 կմ-անոց ճանապարհը  կվերանորոգեն։ Իրենք 30 տարի սպասում են ճանապարհի նորոգմանը։

 

«Գյուղից մինչև հիվանդին տեղափոխում են այդ 6 կմ-անոց ճանապարհը, 1,5 ժամ է տևում։ Եվ  հարց է՝ հիվանդին կտեղափոխեն հիվանդանո՞ց, թե՞ կտեղափոխեն մորգ։ Ստիպված ենք դիմում այդ ծայրահեղ քայլին, քանի որ հույս չունենք, թե մեր գրավոր դիմումներին կպատասխանեն։

 

Մեր համբերության բաժակը կլցվել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հանրապետությունում մեծ թափ է հավաքել ճանապարհաշինարարությունը, բայց մեզ մոտ ոչ մի շոշափելի արդյունք»,-նշել են ակցիայի մասնակիցները։

Նրանց հետ բանակցություններ են վարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը և Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը։ Խցանումները 2 կողմից անցնում են մի քանի կմ-ը։