Բացել լրահոսը Փակել լրահոսը
357441326_215504928112284_974105783957338570_n
A A
Պաշտոնական

Հրդեհ Վայք քաղաքում

Հուլիսի 2-ին, ժամը 14։43-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու 1-ին նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկի խճուղու 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից տարածքում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։55-ին, մարվել՝ 19:10-ին: Այրվել են 3 խորդանոց (մոտ 15 քմ, 12 քմ, 18 քմ ) և մոտ 2 հա խոտածածկույթ: