Բացել լրահոսը Փակել լրահոսը
263647
A A
Քաղաքականություն

Շվեդիան աջակցում է ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը. ՀՀ-ում Շվեդիայի դեսպան

Շվեդիան հաստատակամորեն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը և ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայատանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը։

«Շվեդիան հաստատակամորեն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը և ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացմանը: Շվեդիայի և Հայաստանի երկկողմ զարգացած համագործակցությունը շարունակում է մնալ ամուր»,- գրել է դեսպանը։