Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_ԱԺ2
A A
Պաշտոնական

ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների անդամների հետ

Հունիսի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների անդամների հետ:

Քննարկվել են ամառային շրջանում խորհրդարանական աշխատանքների կազմակերպման  հետ կապված հարցեր:

Խորհրդարանի նախագահը, անդրադառնալով  իր խոհրդարանական գործունեությանը, շեշտել է, որ ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանն  իր խորհրդարանական կյանքի ամենադաժան, բայց միևնույն ժամանակ  պատվաբեր նստաշրջանն էր, որն անցել է ադրբեջանական ագրեսիայի, բռնաճնշումների և շրջափակման պայմաններում: «Այն թվով 46-րդն է, չհաշված արտահերթ նստաշրջանները: Իսկ հերթական և արտահերթ, միջխորհրդարանական խմբերի և շրջանակների հետ համատեղ, հանդիսավոր և հատուկ նիստերին իմ մասնակցության թիվը հատել է 1000-ի սահմանը», - ասել է Արթուր Թովմասյանը:

Հանդիպմանը խորհրդարանի ղեկավարը նշել է, որ 7-րդ նստաշրջանով նախատեսված բոլոր օրենքների նախագծերը կյանքի են կոչվել, իսկ  Սահմանադրական փոփոխությունների մասին նախագծին կանդրադառնան ԱԺ գալիք նստաշրջանում:

Նա ընդգծել  է, որ չնայած պատգամավորների համար արձակուրդային ամիսներ են, խորհրդարանը շարունակելու է իր աշխատանքները երկրի համար հրատապ հարցերի շուրջ:

Ազգային ժողովի նախագահը անդրադարձել է շրջափակման պայմաններում ծագող խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին