Բացել լրահոսը Փակել լրահոսը
355825806_655312586634790_4810176227541770397_n
A A
Հասարակություն

Երևանում՝ իր անկողնում հայտնաբերել են 20-ամյա տղայի դի․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 21.00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի 9-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, գրում է Shamshyan.com-ը։

 Փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 20-ամյա Կառլեն Բ․-ի դին։Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և ավագ քննիչի գլխավորությամբ։Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։