Բացել լրահոսը Փակել լրահոսը
356063571_210196288643148_866559577250095872_n
A A
Պաշտոնական

Կատվին իջեցնելու համար քաղաքացին բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել

Հունիսի 24-ին, ժամը 19:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցում գտնվող «Առագաստ» ռեստորանային համալիրի մոտակայքում, կատվին իջեցնելու համար քաղաքացին բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները քաղաքացի Ն. Է.-ին (ծնված 2000 թ․) իջեցրել են ծառից։