Բացել լրահոսը Փակել լրահոսը
66158895
A A
Պաշտոնական

«Սուրբ Հովհաննես» մատուռից իջնելիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Հունիսի 24-ին, ժամը 15:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռից իջնելիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները Մ․ Հ․-ին (ծնված 1966 թ.) պատգարակով տեղափոխել (մոտ 200 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: