Բացել լրահոսը Փակել լրահոսը
15575_am_1
A A
Պաշտոնական

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում նիստի է մասնակցել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին 3 տասնյակից ավելի հարցեր: Մասնավորապես, քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մաքսային ընթացակարգերի դյուրինացման, տեխնիկական կանոնակարգերի, ինչպես նաև նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորման ընթացքի վերաբերյալ հարցեր: