Բացել լրահոսը Փակել լրահոսը
քաղաքապետարան
A A
Պաշտոնական

Սահմանափակվելու է երթևեկությունը Գ. Հովսեփյան փողոցի՝ հ. 61 դպրոցից մինչև Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում

Մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարգին Հովսեփյան փողոցով անցնող կոյուղատար համակարգը կառուցելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվելու Գ.Հովսեփյան փողոցի հ. 61 դպրոցից մինչև Ա.Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում: Ըստ այդմ, երթևեկությունն այդ հատվածով  ժամանակավորապես սահմանափակվելու է: Վարորդներին առաջարկվում է ծանրաբեռնված երթևեկությունից խուսափելու համար  օգտվել Լ.Ձաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից: 
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

 Երեւանի քաղաքապետարան