
A
A
Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ:
«Խորը ցավով տեղեկացա Ազգային Ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան մասին: Վիգեն Խաչատրյանը Հայաստանի անկախացումից ի վեր ակտիվորեն զբաղվել է հասարակական, քաղաքական գործունեությամբ: Նա քաղաքացու և քաղաքական գործչի օրինակելի կերպար էր՝ համարձակ բայց և զուսպ բնավորությամբ, անձնվեր հայրենասիրությամբ ու քաղաքական բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ: Անուրանալի է Վիգեն Խաչատրյանի ավանդը հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր բնագավառներում: Խորապես ցավակցում եմ Վիգեն Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»: