A
A
Կանզասի նահանգապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված
միջոցառումների շրջանակում ՀՀ ժամանած ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելին, ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ
Վեներդին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ հունիսի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի
հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի սրբադասված
նահատակների հիշատակին։