Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+atletika
A A
Սպորտ

Եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթել է Եվրոպայի առաջնությունում՝ գերազանցելով Ադրբեջանի մարզիկին (տեսանյութ)

Լեհական Կրակովում կայանալիք Եվրոպական 3-րդ խաղերի շրջանակում կանցկացվի նաև Եվրոպայի ատլետիկայի հերթական առաջնությունը: Առաջինը մեկնարկել են 2-րդ և 3-րդ դիվիզիոնում հանդես եկող երկրները:

Մրցումային առաջին օրից հետո Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով 3-րդ դիվիզիոնում Ալբանիայի հետ բաժանում է 8-9-րդ տեղերը: Մեր աթլետներից հաջող է հանդես եկել միայն Լևոն Աղասյանը, որը 16,36 մ արդյունքով 1-ին տեղն է գրավել եռացատկում և վաստակել վարկանիշային 15 միավոր: Մեր մարզիկը 45 սանտիմետրով գերազանցել է Ադրբեջանի ատլետ Ալեքսիս Կոպելոյին: