A
A
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան
Աջակցիր «Ա1+»-ինԱմառային զորակոչին ընդառաջ՝ հունիսի 20-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության
նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում
դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Է. Ասրյանին զեկուցվել են զորակոչիկների ընդունման, մասնագիտական
հանձնաժողովի ձևավորման, բուժզննման և վիճակահանության անցկացման
ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։
ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տվել է համապատասխան
ցուցումներ և հանձնարարականներ՝ ամառային զորակոչը պատշաճ մակարդակով
անցկացնելու համար: