Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները դեպի Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայան:
Դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան չվացուցակն ուժի մեջ է 2023 թվականի հուլիսի 8-ից (բոլորը տեղական ժամանակով).
|
Չվերթ |
Մեկնում |
Ժամ |
Ժամանում |
Ժամ |
Օդանավ. |
Հաճախականություն |
|
G6 395 |
Երևան |
16:45 |
Մոսկվա (Վնուկովո օդանավակայան) |
19:25 |
A320 |
երկ/հնգ/շբթ/կրկ |
|
G6 396 |
Մոսկվա (Վնուկովո օդանավակայան) |
20:25 |
Երևան |
01:20 |
A320 |
երկ/հնգ/շբթ/կրկ |
«Մենք շարունակում ենք ընդլայնել մեր թռիչքների աշխարհագրությունը՝ այսուհետ Երեւանից Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք մեկնող մեր ուղեւորներին ճանապարհորդելու էլ ավելի շատ հնարավորություն տալով։ Մեր նպատակը եղել և մնում է մեր ուղևորներին հարմարավետ և հաճելի ճամփորդական փորձառությամբ ապահովելը, և մենք ուրախ ենք, որ այսուհետ հնարավորություն կունենանք էլ ավելի շատ ուղևորներ հյուրընկալել մեր օդանավերում ազգային ավիաուղիներին հարիր հայկական հյուրընկալությամբ և ջերմությամբ», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Fly Arna