Բացել լրահոսը Փակել լրահոսը
art-image-6784
A A
Պաշտոնական

Ու՞մ համար է վտանգավոր կարմրուկը

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կարմրուկով կարող է հիվանդանալ ցանկացած անձ, ով չի պատվաստվել կամ նախկինում չի հիվանդացել: 
Առավել խոցելի են երեխաները` հատկապես մինչև 1 տարեկան, հղիները և ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք: 

 Ինչո՞ւ է վտանգավոր կարմրուկը

Կարմրուկը վտանգավոր է իր բարդություններով: Այն կարող է առաջացնել ուղեղի բորբոքում, կուրություն, խլություն, իմունային իմունային հիշողության կորուստ, երբ կարմրուկի վիրուսը ջնջում է նախկինում ձեռք բերված իմունիտետը և տվյալ անձը խոցելի է դառնում տարբեր վարակների նկատմամբ, ենթասուր ձգձգվող պանէնցեֆալիտ, որը կարող է առաջանալ հիվանդանալուց մի քանի տարի անց և հանգեցնել մահվան: 

Ովքե՞ր պետք է պատվաստվեն կարմրուկի դեմ

Առանցքային է կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստումը ստանալ օրացույցով սահմանված ժամկետներում, որը կնպաստի կոլեկտիվ իմունիտետի ձևավորմանը`

♦   1 տարեկանում
♦   4-6 տարեկանում:

Պատվաստվում են նաև չպատվաստված և թերի պատվաստված անձինք`
   

 ♦18 տարեկան և բարձր տարիքի անձինք, ովքեր չունեն փաստագրված պատվաստման կամ կարմրուկով հիվանդացման փաստ,
 ♦ 4 տարեկանից 18 տարեկան անձինք, ովքեր չունեն 2 դեղաչափ պատվաստում,
 ♦ 1-ից 4 տարեկան երեխաներ, ովքեր չունեն 1 դեղաչափ պատվաստում,
 ♦ բուժաշխատողներ, ովքեր չունեն փաստագրված պատվաստման կամ կարմրուկով հիվանդացման փաստ:

 Հղիություն պլանավորելու դեպքում 

Թերի պատվաստված կամ նախկինում չհիվանդացած անձանց խորհուրդ է տրվում ստանալ ԿԿԽ պատվաստում՝ հղիություն պլանավորելուց առնվազն 1 ամիս առաջ: 

Պատվաստվելով` պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլև պատվաստման հակացուցումներ ունեցող անձանց (մինչև 6 ամսական երեխաներ, հղիներ, իմունային անբավարարությամբ անձինք):