Փաշինյանի ռեժիմը այս փուլում նոր շոուներ է կազմակերպելու․ Շարմազանով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրմեն Աշոտյանը ընդիմադիր դաշտի այն արդյունավետ գործիչներից է, որը լավագույնսը պայթեցնում է Նիկոլի խաղության դարաշրջանի փուչիկը։ Համաժողովներում ակտիվ առաջ է մղում Հայստանյան և Արցախյան շահը։ Սա խոսում է կամ իշխանության վախերի , կամ աթոռը պահելու մոլուցքի մասին»․ այս մասին այսօր հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի ձերբակալման պատճառներին․
«Արմեն Աշոտյանը Հայաստանի հանրապետությունը չի լքել, նա իր քաղաքական գործունեությունն է ծավալել։ Ցանկացած գործողումից առաջ պարտաճանաչորեն փաստաբանի միջոցով դիմել է համապատասխան ծառայությունների, որպեսզի թույլ տան ժամանակավորապես լքի Հայաստանը՝, Արցախի և Հայաստանի շահերը պաշտպանելու համար։ Բազմաթիվ են եղել օրինակներ, այս գործի շրջանակներում ևս, մի քանի անգամ քննչական կոմիտեն թույլ է տվել, որ նա գնա Արցախի հարցով որպես զեկուցող, նաև Եվրոպայում ներկայացնի ադրբեջանիցիների հետ ուղիղ բանավեճերի միջոցով Հայստանի ու Արցախի շահը»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովը ծիծաղելի է համարում այն, որ այս գործի շրջանակներում փողերի լվացման մեղադրանք է ներկայացվում Աշոտյանին․
«Իշխանությունը ուզում է ամեն կերպ ճնշել, բայց մեր համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը նոր շոուներ պետք է կազմակերպի, նոր թիրախներ պետք է ընտրի»։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել էր ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։
Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support