Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ֆուլհեմի» երկրպագուները չեն աջակցել նախագահին

Սպորտ
c1c976415c3b7976fb906b777aee9d2a

«Այն երկրպագուները, ովքեր չեն գնահատի իմ նախաձեռնությունը, թող կորչեն գրողի ծոցը» - հայտարարել է անգլիական «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբի նախագահ Մոհամեդ Ալ Ֆայեդը, որը երեկ թիմին պատկանող «Կրեյվն Քոթեջ» մարզադաշտի մոտ պաշտոնապես բացել է հայտնի փոփ երգիչ Մայքլ Ջեկսոնի հուշարձանը:

Հարկ է նշել, որ այդ գաղափարը դուր չի եկել լոնդոնյան ակումբի նվիրյալներին, եւ չնայած ակումբի կողմից տարված գովազդային աշխատանքներին` թիմի ոչ մի երկրպագու չի ներկայացել բացման արարողությանը: Մոհամեդ Ալ Ֆայեդը ստիպված միայնակ է մասնակցել դրան:

Արաբ մեծահարուստը Մայքլ Ջեկսոնի հուշարձանի վրա ծախսել է 100 հազար ֆունտ սթեռլինգ: Նախապես այն պետք է տեղադրվեր «Հարոդս» խանութի մուտքի առաջ, սակայն Ալ Ֆայեդը վերջերս 1,7 մլրդ եվրոյով վաճառել էր իրեն պատկանող խանութը, այդ իսկ պատճառով նա որոշել էր փոխել հուշարձանի տեղը:

Նշենք, որ 1999 թվականին Մայքլ Ջեկսոնը համերգ է տվել «Կրեյվն Քոթեջ» մարզադաշտում: