Բացել լրահոսը Փակել լրահոսը
58004_b
A A
Պաշտոնական

Նախագահ Խաչատուրյանը ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանը գրառում է կատարել Բեռլուսկոնիի մահվան առիթով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Իտալիայի դեսպանատուն:

Նախագահը ցավակցական գրառում է կատարել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ դեսպանությունում բացված սգո մատյանում և կարճատև զրույց ունեցել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի հետ: