Չորս մասնակից Հայաստանից
Ֆուտբոլի Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» իր հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ սեփական մարզաբազայում անցկացրեց մանկապատանեկան ֆուտբոլի համաժողով, որին մասնակցեցին Արեւելյան Եվրոպայի մանկապատանեկան թիմերի մարզիչները:
Հայաստանն այդ խորհրդակցությունում ներկայացրել են մեր երիտասարդական եւ մինչեւ 19, 17, 16 տարեկան ֆուտբոլիստների հավաքականների գլխավոր մարզիչները` համապատասխանաբար Ռաֆայել Նազարյանը, Վարազդատ Ավետիսյանը, Սուրեն Չախալյանը եւ Ռոման Սիմոնյանը:
Համաժողովի աշխատանքներին մասնակցել են նաեւ իսպանական «Բարսելոնայի», հոլանդական «Այաքսի» եւ իտալական «Ինտերի» մանկապատանեկան թիմերի մարզիչները: Վերջինները մի քանի ցուցադրական պարապմունքներ են անցկացրել:
Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոման Սիմոնյանը, դրանք հիմնականում նվիրված էին կոմբինացիաների խաղարկմանը, գնդակի երկար պահելուն, երեխաների մոտ տեխնիկան զարգացնելուն եւ այլն:
Ի դեպ, բոլորին զարմացրել է «Այաքսի» հանրահայտ դպրոցի ներկայացուցիչը, որը նշել է, որ իրենց սաները բացի ֆուտբոլից պարտադիր պարապում են նաեւ ... ձյուդոյով: