Բացել լրահոսը Փակել լրահոսը
351446255_579188497632909_944151377639567147_n
A A
Սպորտ

Ստամբուլում քաոս է չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ. երկինքը ծածկվել է սև ծխով

«Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ավելի շատ ստամբուլյան քաոս է»: Այսպիսի վերնագրով է սկսել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» եզրափակիչ խաղի ուղիղ եթերը անգլիական լրատվամիջոցներից մեկը:

Ինչպես տեղեկացնում են անգլիական ԶԼՄ-ները, ՈՒԵՖԱ-ն անցած տարվա եզրափակիչ խաղի կազմակերպչական սխալները չկրկնելու համար, երկու թիմերի երկրպագուներին կոչ է արել խաղի մեկնարկից երկու ժամ առաջ լինել մարզադաշտի ֆան գոտիում: Այդ իսկ պատճառով, արդեն կեսօրից ֆուտբոլասերները սկսել են շարժվել դեպի «Օլիմպիական» մարզադաշտ, քանի որ քաղաքում մշտապես մեծ խցանումներ են լինում:

Ըստ աղբյուրի, առավել տեղեկացված երկրպագուները Ստամբուլի կենտրոնից մետրոյով են գնում մարզադաշտ, բայց դրա համար պահանջվում է մոտ մեկուկես ժամ: Հատուկ գործող ավտոբուսները երկու ժամում են երկրպագուներին տեղ հասցնում, իսկ նրանք, ովքեր չեն հասցրել օգտվել ավտոբուսներից, ստիպված ոտքով են գնում մարզադաշտ, որը տևում է մոտ 5 ժամ:

Բացի այդ, ֆան զոնայի մոտ ինչ-որ պահեստ է այրվել, որի պատճառով երկինքը ծածկվել է սև ծխով: Լրատվամիջոցներըը նաև հայտնում են, որ Ստամբուլի բարերի տերերն երեկ և այսօր 6 անգամ թանկացրել են գարեջրի գները:

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» խաղը կմեկնարկի ժամը 23:00-ին: