A
A
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարեն Յասպեր-Վինտերին
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարեն Յասպեր-Վինտերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիմանը մասնակցել են հիմնադրամի Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Մարտին Կոտեն, Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Կատրին Բաննախը և հիմնադրամի հայաստանյան ծրագրերի կառավարող Արմեն Գրիգորյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում և Հարավային Կովկասում հիմնադրամի կողմից իրականցվող ծրագրերը, ինչպես նաև նոր նախագծերի հնարավորությունները: Հանրապետության նախագահն անդրադառնալով հիմնադրամի երկարատև գործունեությանը կարևորել է վերջինիս դերը Հայաստանում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում ժողովրդավարության, ժողովրդավարական գաղափարների տարածման գործում: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին, անվտանգային միջավայրի և ժողովրդավարական ինստիտուտների առնչություններին և դրական ու բացասական փոխազդեցություններին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամորեն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը նպաստող նախաձեռնություններին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտներում կատարված և ընթացքող բարեփոխումների հիմնական ուղղությունների վերաբերյալ: