Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մետալուրգը» հաստատեց տրանսֆերը

Սպորտ
a0bc23e450c5588dbd71df987fd8c32c

Ուկրաինայի ֆուտբոլի բարձրագույն խմբի մասնակից Դոնեցկի «Մետալուգի» տեխնիկական տնօրեն Վարդան Իսրայելյանը այսօր հաստատել է այն փաստը, որ ակումբը 3 տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի հետ:

«Կառլեն Մկրտչյանը մեր թիմ է տեղափոխվել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Մենք երկար ժամանակ ենք հետեւել նրա խաղին եւ ծանոթ ենք բոլոր ուժեղ կողմերին: Կառլենը աչքի է ընկնում աշխատասիրությամբ եւ հանդիսանում է Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողը: Հուսով ենք, որ նա մեզ կօգնի լուծելու թիմի առջեւ դրված խնդիրները», - ասել է Վարդան Իսրայելյանը: