Բացել լրահոսը Փակել լրահոսը
351336738_558483033121604_5672079556595439149_n
A A
Հասարակություն

2022 թվականի տարեկան հայտարարագրերի հրապարակման վերաբերյալ

2022 թվականի տարեկան հայտարարագրերի հրապարակման վերաբերյալ
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2022 թվականի տարեկան հայտարարագրերի՝ օրենքով սահմանված ժամկետներում հրապարակումն ապահովելու ընթացքում հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի՝ 2023 թվականին առաջին անգամ գործարկմամբ պայմանավորված, հնարավոր տեխնիկական և անվտանգային խնդիրները շտկելու նպատակով
 
համակարգը նախագծող ընկերության կողմից համապատասխան աշխատանքների իրականացման համար 2023 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 14:00-16:00, համակարգն անհասանելի կլինի, որից հետո մեկօրյա ժամկետում նոր համակարգով ներկայացված հայտարարագրերը կսինխրոնիզացվեն հայտարարագրերի հրապարակային ռեեստրում, և կապահովվի դրանց հանրային հասանելիությունը:
 
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի մայիսի 18-ին այդ նպատակով Հանձնաժողովում կազմակերպվել էր «Հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հանրային հատվածի տեխնիկական հնարավորությունները» թեմայով աշխատանքային քննարկում լրագրողների հետ: