Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հունիսի 6-ին, ժամը 13։22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ՝ Պ. Պ., ծնված 2002 թ.), «Opel Zafira» (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1993 թ.) և մեկ այլ «Opel Zafira» (վարորդ՝ Վ. Դ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Հ. Խ.-ին (ծնված 1958 թ.) և Մ. Կ.-ին (ծնված 1990 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և հոսպիտալացրել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ա. Լ.-ին (ծնված 1969 թ.), իսկ մյուս «Opel Zafira»-ից՝ Ա. Պ.-ին (ծնված 1990 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս ևս հոսպիտալացվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: