Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2023-06-05 225910
A A
Քաղաքականություն

Վաշինգտոնյան հանդիպմանն ընդառաջ՝ ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է հունիսին Վաշինգտոնում կայանալիք՝ Երևան - Բաքու երկխոսությունը ու իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ, հայտնում է Ամերիկայի ձայնը։

«Միացյալ Նահանգները իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր վայրերում ընթացող բանակցությունների, այդ թվում՝ վերջերս Քիշնևում կայացած [երկու երկրների] առաջնորդների հանդիպման առնչությամբ»,- «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանը փոխանցել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը։

Պաշտոնյան հավելել է․ «Ակնկալում ենք այս ամսվա վերջին Վաշինգտոնում հյուրընկալել բանակցությունների ևս մեկ փուլ, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագային: Խնդիրների կարգավորման, տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է»: