Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախ-կտրոն-1
A A
Պաշտոնական

Արցախում հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեից տեղեկացնում են, որ սույն թվականի հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը` Ստեփանակերտում՝ ժամը 9:00-18:00, ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի, ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի, Արցախի պետական համալսարանի, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դպրոցների շենքերում:

Կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետական մարմինների աշխատակիցների համար գործում են սպասարկման առանձին կետեր:

Շրջաններում կտրոնների բաշխման գործընթացը կմեկնարկի շաբաթվա ընթացքում, որի վերաբերյալ հանդես կգանք լրացուցիչ ծանուցմամբ: