A
A
Ապրիլմեկյան կատակ
Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի հերթական խաղից առաջ երկրպագուների մի խումբ փորձում է առանց տոմսի մտնել ստադիոն, սակայն ոստիկանները բռնում են եւ տանում մոտակա բաժանմունք:
Երբ հերթապահը բաժնի պետին հարցնում է` ինչպես վարվի օրինազանց երկրպագուների հետ, նա ասում է. «Նրանց նորից տարեք ստադիոն, եւ որպես պատիժ թող դիտեն մեր հավաքականի դժգույն խաղը»: