Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 2-ը հունիսի. ՀՀՇ-ի անունը լսելիս մարդիկ ցնցվում են. Վանո Սիրադեղյան (տեսանյութ)

 

1992-ի հունիսի 2-ին Արցախի խորհրդարանի որոշմամբ՝ ԼՂՀ-ն ունեցավ պետական դրոշ։

1998-ի այս օրը «Քաղաքամայր» հասարակական կազմակերպությունը «Համաձայն չենք վաճառել կոնյակի գործարանը» կոչով ստորագրահավաք էր նախաձեռնել։ Մինչ այլ կուսակցություններ կարծիք էին հայտնում, որ 1999-ի մայիսի 30-ի ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցությանն իշխանությունները ձայներ են նվիրել՝ խորհրդարան մտցնելու համար, այդ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը շտապեց հայտարարել, թե իրենցից ձայներ են խլվել ընտրություններում։

1999-ի այս օրը ԱՄՆ պետքարտուղարությունը 3,5 մլն դոլարի դեղամթերք օգնության կարգով հասցրեց Հայաստան, որ նախատեսված էր մեր երկրում բնակվող շաքարախտով հիվանդ մոտ 35 000 անձանց համար։ Հայաստան էր ժամանել Համաշխարհային բանկի նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը։ Բացի երկրի քաղաքական ղեկավարության հետ հանդիպումներից, խոշոր այս ֆինանսական կառույցի ղեկավարը ներկա եղավ նաեւ գեղագիտական կենտրոնի սաների նկարազարդումներով հեքիաթների գրքի շնորհանդեսին; Այն հրատարակվել էր հենց Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։

2001-ի այս օրը ՀԺԿ 2-րդ համագումարում կուսակցության ղեկավար ընտրվեց Ստեփան Դեմիրճյանը։ Համագումարը հայտարարեց, որ պատասխանատվություն չի կրում ստվերային բանակցությունների արդյունքում վարչապետի պաշտոնն ստանձնած Անդրանիկ Մարգարյանի գործունեության համար։

2010-ի հունիսի 2-ին Թեքեյան կենտրոնում հավաքվել էին բոլոր նրանք, ովքեր դեմ են օտարալեզու դպրոցների բացմանը։ Լուրեր էին շրջանառվում, թե ՀԱԿ-ը իշխանությունների հետ գործարքի է գնացել պառլամենտում տեղեր ստանալու համար։ Լուրերը հերքում էր Նիկոլ Փաշինյանը։

2012-ի հունիսի 2-ին Տիգրան Սարգսյանը վերանշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։ 7 հարկանի 4 շենք՝ մանկապարտեզի եւ կանաչ տարածքի փոխարեն։ «Ավագշին» ընկերության առաջարկն էր Նալբանդյան 106/1 շենքի բնակիչներին։

Բնակիչներն ընդվզում էին։

2013-ի հունիսի 2-ին մահացավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորված քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը։