Բացել լրահոսը Փակել լրահոսը
70
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում այսօր կկայանա կենտրոնական խաղը

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կկայանա ամբողջ առաջնության կենտրոնական խաղը: Միմյանց հետ կհանդիպեն մրցաշարի երկու առաջատարները, որոնք շարունակում են պայքարը չեմպիոնի կոչման համար:

 

Մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում գտնվող Երևանի «Փյունիկը» սեփական դաշտում կընդունի առաջնության առաջատար «Ուրարտուին»: Թիմերին այժմ բաժանում է ընդամենը 2 միավոր: Դա նշանակում է, որ եթե «Ուրարտուն» հաղթանակ տանի այս խաղում, ապա մեկ տուր առաջ կդառնա չեմպիոն, իսկ «Փյունիկը» վայր կդնի իր լիազորությունը:

 

Ոչ-ոքու դեպքում թիմերը կպահպանեն իրենց տեղերը, և չեմպիոնը կորոշվի վերջին տուրում: Եթե հաղթի «Փյունիկը», ապա գործող չեմպիոնը կվաստակի 80 միավոր և մեկով առաջ կանցնի առաջատարից: Այս դեպքում չեմպիոնը դարձյալ հայտնի կդառնա եզրափակիչ տուրի խաղերից հետո: Նշենք, որ 36-րդ տուրում «Ուրարտուն» սեփական դաշտում կընդունի «Արարատին», իսկ «Փյունիկը» հյուր կգնա «Ալաշկերտին»:

 

«Փյունիկ» - «Ուրարտու» գերսկզբունքային հանդիպումը տեղի կունենա «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ ֆուտբոլասերների համար պատրաստել են նվերներ, որոնք կխաղարկվեն հանդիպման ընդմիջմանը: