Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Տոնական տրամադրություն Ազգային ժողովում (տեսանյութ)

Հունիսի 1-ին մանուկների առջեւ դռներն է բացել Ազգային ժողովը:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը խորհրդարանի բակում հյուրընկալվել են բազմաթիվ երեխաներ: Նրանց տոնն ուրախ ու հետաքրքիր անցկացնելու համար կազմակերպվել են տարատեսակ միջոցառումներ. մի տաղավարում երեխաները թխվածքաբլիթներն են գունազարդել, մյուսը նախատեսված էր ակվագրիմի համար:

Հեքիաթասեր փոքրիկների համար պատգամավորներն ընթերցել են տարբեր հեքիաթներ: Մանուկները մասնակցել են պղպջակների շոուին, օրն ավելի քաղցրացրել պաղպաղակով, պարել ու ուրախացել: Եղել են նաեւ երաժշտական կատարումներ՝ սիրված տիկնիկային ներկայացումներից:

Երեխաներին շնորհավորել եւ նրանց հետ լուսանկարվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։