Բացել լրահոսը Փակել լրահոսը
16855419733709
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանին

Մայիսի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանին, ով «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների հասցեագրումը» թեմայով զեկույցի նախապատրաստման նպատակով փաստահավաք առաքելությամբ գտնվում է Հայաստանում:

Կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետևանքով մարդու իրավունքների խախտումներն արձանագրող զեկույցը և այդ համատեքստում Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը: