Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց միայն Արման Փաշիկյանը

Սպորտ
f9258211b1fec9c2da5f942b5cb949d5

Ֆրանսիայի Էքս լը Բեն քաղաքում շարունակվող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի շախմատիստներից միայն Արման Փաշիկյանն է շարունակում պայքարը մեդալների համար:

9-րդ տուրում նա հաղթեց հույն Աթանասիոս Մաստրովասիլիսին եւ վաստակելով 6 միավոր` բարձրացավ 50-րդ հորիզոնական: Արման Փաշիկյանը այժմ ընդամենը 1 միավորով է ետ մնում մրցաշարի 12 առաջատարներից: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար մեր շախմատիստը վերջին երկու պարտիաներում պարտադիր պետք է հաղթանակներ տանի: Այսօր Արման Փաշիկյանը սեւերով կհանդիպի թուրք շախմատիստ Բարիս Եսենի հետ:

Իսկ ահա նրան համաքայլ ընթացող մեր մնացած մասնակիցները` Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները եւ դուրս մնացին մրցանակային տեղերի համար պայքարից: