Fly Arna-ն մեկնարկում է ուղիղ թռիչքները դեպի Քուվեյթ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հունիսի 22-ից կմեկնարկի ուղիղ չվերթները դեպի Քուվեյթի մայրաքաղաք Ալ Քուվեյթ:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Ալ Քուվեյթի միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի:
Չվացուցակ դեպի Բաղդադի միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հունիսի 22-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ Մեկնում Ժամ Ժամանում Ժամ Օդանավ. Հաճախականություն
G6 323 Երեւան 13:30 Էլ Քուվեյթ 14:55 A320 Երկուշաբթի/Հինգշաբթի
G6 324 Ալ Քուվեյթ 15:45 Երեւան 19:10 A320 Երկուշաբթի/Հինգշաբթի
««Ուրախ ենք տեղեկացնել, որ ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնան մեկնարկում է իր նոր՝ Երեւան-Ալ Քուվեյթ ուղիղ չվերթները, որը ոչ միայն նոր շուկայի բացահայտման, այլեւ դեպի Հայաստան զբոսաշրջիկներ ներգրավելու նոր հնարավորություններ է տալու։ Վստահ ենք, որ Հայաստանը Ծոցի տարածաշրջանի հետ կապող այս նոր չվերթի միջոցով նպաստավոր պայմաններ կստեղծվեն տուրիստական նոր հոսքերի ձեւավորման, մարդկային, մշակութային եւ գործարար կապերի խթանման համար», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Այդ մասին հայտնում են ավիաընկերությունից։