Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_ՃՏՊ Սևան-Մարտունի ավտոճանապարհին (1)
A A
Պաշտոնական

Վթար Սևան-Մարտունի ավտոճանապարհին

Մայիսի 27-ին, ժամը 03:57-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։