
A
A
Թուրքիայի Մալաթիա նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի Մալաթիա նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18:02-ին (Երևանի ժամանակով` 19:02) Փյություրգեի շրջանում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 6,96 կմ խորության վրա: