Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Այդ հայտարարությունը նաև հրավեր է մեր հակառակորդներին, թե եկեք այստեղ․ Վարդան Հարությունյան (տեսանյութ)

«90-ական թվականներից հետո քայլ առ քայլ գնացել ենք դեպի այս պատերազմը և պարտություն։ Իսկ 2018-ից Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և նրա քայլերի պատճառով մենք գլխապատառ վազել ենք դեպի այդ պատերազմը։ Եվ այդ պարտությունը թելադրում է մեզ իր պահանջները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝  անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի հետ միասին։

Իրավապաշտպանը գտնում է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո երբ նոր էր ավարտվել պատերազմը, Հայաստանը շատ ավելի լավ վիճակում էր, և պետք էր իրավիճակից բխող արագ գործողություններ անել։ Անգամ անցած տարի, երբ հայտարարվեց, թե մինչև տարեվերջ հնարավոր է ստորագրվի խաղաղության պայմանագիրը, իշխանություններն իրենք չգնացին դրան։

«Ձգեցինք սահմանագծում-սահմանազատումը, մնացինք ռուսական ծիրում, հրաժարվեցինք արևմտյան աջակցություններից և հասանք այս վիճակին։ Մենք հաշտության փաստաթուղթ պետք է ունեցած լինեինք վերջին երկու-երեք տարիների ընթացքում, որքան հնարավոր է շուտ։ Պետք էր մի նոր փաստաթուղթ, որը կփոխարիներ նոյեմբերի 9-ի հայտարարությունը»,- ասում է Վ․Հարությունյանը։

Իրավապաշտպանն անդրադարձավ նաև վարչապետի այն հայտարարությանը, թե «մենք ուզում ենք ունենալ կադաստրի վկայական», ասում է, Ն․Փաշինյանի այդ խոսքը հրավեր է մեր հակառակորդներին․ «Որ մեզ ասեն՝ վեր կացեք և այստեղից գնացեք»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։