Բացել լրահոսը Փակել լրահոսը
349007816_774268877670677_2773358426286547091_n
A A
Պաշտոնական

Թունավոր օձը հայտնվել է ավտոմեքենայի մեջ

Մայիսի 24-ին ժամը 17։08-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Աղաբեկալանջ համայնքում ավտոմեքենայի մեջ օձ է հայտնվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր մեկնած Մարտակերտի փրկարար ծառայողները սողունին հայտնաբերել, տրանսպորտային միջոցից հանել ու տեղափոխել անվտանգ տարածք։

ԱԻ ծառայությունը խորհուրդ է տալիս

⚡️Տանը, տրանսպորտային միջոցում կամ այլ փակ տարածքներում
օձ նկատելու դեպքում`պետք է ինքնուրույն բռնելու փորձեր չանել. անմիջապես ահազանգել ծառայության թեժ գիծ`

📞911, 101 կամ 112 հեռախոսահամարին։

Այս մասին հայտնում են ԱՀ  ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից։