Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե կովը ցրտադիմացկուն չի, ուրեմն կով չի․ Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հարց ուղղեց՝ կապված գյուղատնտեսության հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  պատմեց, որ քննարկում է ունեցել Հայաստանում գործունեություն ծավալող հեղինակավոր գյուղատնտեսական կազմակերպության հետ. 

«Քննարկել ենք խելացի անասնագոմերի ծրագիրը, և երբ ես էլ, գյուղում երկար ապրած լինելով, բարձրացրի այդ հարցը, թե գոմերի տաքացման խնդիրը ոնց է լուծվելու, փորձագետներն ասացին՝ ի՞նչ գոմերի տաքացման թեմա»։

Վարչապետը նաև կատակեց. «Եթե կովը ցրտադիմացկուն չի, ինքը կով չի»։