«Ուրարտուն» կրկին դարձավ առաջատար. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում կայացան 33-րդ տուրի վերջին երկու հանդիպումները:
«Արարատ-Արմենիան» սեփական դաշտում ընդունեց Չարենցավանի «Վանին» և կամային հաղթանակ տարավ 4:1 հաշվով: Վարդան Բիչախչյանի թիմը վաստակեց 72 միավոր և վերջնականապես ամրապնդվեց 3-րդ տեղում: Նրան հաջորդող «Ալաշկերտն» արդեն ետ է մնում 12 միավորով և շանս չունի հասնելու նրան:
Առաջնության առաջատար Երևանի «Ուրարտուն» իր հարկի տակ հյուրընկալեց ԲԿՄԱ-ին: Խաղն ավարտվեց դաշտի տերերի նվազագույն հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը 18-րդ րոպեին խփեց Լեոն Սաբուան: «Ուրարտուն» այս հաղթանակից հետո վաստակեց 79 միավոր և կրկին սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդող «Փյունիկը» ետ է մնում երեք միավորով:
Հաջորդ, 34-րդ տուրը, կմեկնարկի մայիսի 25-ին: Կենտրոնական խաղում «Ալաշկերտը» կընդունի «Ուրարտուին»: Այդ խաղը կկայանա մայիսի 27-ին: