Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Մե սպանդանոց ունիք, հազիվ մե կով կմորթեն». մսագործները բողոքում են Շիրակի մարզպետարանում (տեսանյութ)

Շիրակի մարզի մսագործներն ու մսավաճառներն են: Շիրակի մարզպետարանում են բողոքով. պատճառը պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի հետևանքով առաջացած տուգանքներն են և ոչ միայն: Խնդիրն այն է, որ մարզում մսավաճառները, որոնք տուգանվել են, չեն ներկայացրել սննդամթերքի անվտանգության ուղեկցող փաստաթուղթը, ինչն էլ հանգեցրել է տուգանքների, որոնք վճարել վերջիններս ի վիճակի չեն:


Սա մսագործների մեծ խնդիրների փոքր մասն է, վերջիններս նշում են՝ մարզում այս պահին աշխատում է միայն մեկ սպանդանոց, այն էլ Անի համայնքի Հայկաձոր բնակավայրում է, ավելի հեռու գյուղերից բարդ է ամեն անգամ կիլոմետրեր հաղթահարելու համար վճարել 40000 դրամից ավելի: